News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թող եռյակը մեր վստահության թեստ չանի, նրանք չէ, որ կարող են դա անել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն ձգտում է կառուցողական բանակցություններ վարել, բայց անհասկանալի է՝ ինչու են ոչ իշխանական ուժերը նախապայմաններ առաջ քաշում:

«Մենք առաջարկում ենք նրանց՝ եկեք քննարկենք ձեր նախագծերը: Մենք ասում ենք, որ ընտրական համակարգն իրոք կարելի է փոխել: Տարբերակներից մեկը միամանդատ տեղերը կրճատելն է, մյուսը՝ ընդդիմությանը ինչ-որ վերահսկողական գործառույթներ տալ: Բայց պատկերացրեք, ասենք մեզ ինչ-որ բան են առաջարկում, իսկ մենք ասում ենք՝ ոչ, մենք ոչինչ չենք անի, քանի դեռ չեք տվել այն, ինչ մենք ենք ուզում: Եկեք նախ ամբողջությամբ վերացնենք միամանդատ օկրուգները, ներդնենք 100-տոկոսանոց համամասնական ընտրական համակարգ, իսկ մենք կտեսնենք, կարելի՞ է ձեզ վստահել, թե ոչ: Չեմ կարող սա ճիշտ մոտեցում համարել»,-ասել է Սահակյանը:

Նրա խոսքով՝ թող սկզբում եռյակը իր ներսում փոխադարձ վստահության թեստ անի, իսկ հետո արդեն նման թեստերով գա ՀՀԿ-ի հետ հանդիպման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ