News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կլաուս Յոհաննիսին՝ Ռումինիայի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ուղերձում Սերժ Սարգսյանը նշել է, թե վստահ է, որ նախագահ Կլաուս Յոհաննիսի պաշտոնավարումը կնպաստի բարեկամ Ռումինիայի եւ նրա ժողովրդի առաջընթացին ու բարօրությանը: Հանրապետության նախագահն անդրադարձել է նաեւ հայ-ռումինական հարաբերություններին եւ հույս հայտնել, որ Կլաուս Յոհաննիսի նախագահության ժամանակաշրջանը կնշանավորվի Հայաստանի ու Ռումինիայի միջեւ բարեկամական կապերի վերաիմաստավորմամբ, եւ երկկողմ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի:

Նախագահ Յոհաննիսին Սերժ Սարգսյանը մաղթել է հաջողություն եւ մնայուն ձեռքբերումներով լի պաշտոնավարում, իսկ Ռումինիայի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ