News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանից Հայաստանի ֆիզանձանց փոխանցված ոչ առեւտրային բնույթի տրանսֆերտները տարեկան կտրվածով նվազել են 10,9 մլն դոլարով կամ 6,9%-ով: Նշված ամսում մեր երկիր փոխանցված տրանսֆերտների ընդհանուր գումարը կրճատվել է մոտ 9,2 մլն դոլարով կամ 5,1%-ով:

Սեպտեմբերին «ռուսական» տրանսֆերտների գծով բացասական իրողությունը հանգեցրել է տրանֆերտների ընդհանուր գումարի շարժընթացի 6,1%-ով դանդաղեցմանը: Եթե չհաշվենք մեր հյուսիսային հարեւանին, ապա ֆիզիկական անձանց ուղարկվող արտաքին դրամական փոխանցումները աճել են մոտ 1,7 մլն դոլարով կամ 7,4%-ով: Սակայն «ռուսական» տրանֆերտներ կտրուկ անկումը ծածկել է այս փոքրիկ դրական միտումը:

Այս ոլորտում Ռուսաստանի դերն անվիճելի է: Եվ չնայած տրանսֆերտների ընդհանուր ծավալում վերջինիս տեսակարար կշռի 1,6 տոկոսային կետով նվազմանը, այդ ցուցանիշը մրցակցությունից դուրս է՝ մոտ 86%:

Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների կրճատման պատճառները բոլորին են հայտնի. երկրի տնտեսությում տիրող ծանր իրավիճակը, ռուսական ռուբլու նկատելի անկումը (ինչը նաեւ ազդում է դոլարով փոխարկվելու ժամանակ), այդ երկիր մուտք գործելու, ապրելու եւ աշխատանքի տեղավորվելու պայմանների խստացումը: Բացի այդ, գրեթե երկնիշ ինֆլյացիան հանգեցրել է ընթացիկ ծախսերի զգալի աճին: Իսկ դա, բնականաբար, սահմանափակում է ազատ դրամական միջոցները, որոնք դրսում աշխատողները փոխանցում են հայրենիք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ