News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Զամբիայի նախագահի պաշտոնի համար կառաջադրվոն պետության հանգուցյալ ղեկավարի այրին եւ նրա երկու այլ ազգականները: Ընտրությունները կկայանան հաջորդ տարվա հունվարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախագահի այրի Քրիսթին Քասեբային:

Քասեբան հայտարարել է, որ ցանկանում է ավարտին հասցնել ամուսնու նախանշած ծրագրերը: «Կորստի ցավը, որ ես կրում եմ, անհամեմատելի է այն ցավի հետ, որը ես կզգամ, եթե նախագահ Սաթայի ցանկությունները չիրականանան»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, Զամբիայի նախագահը վախճանվել էր հոկտեմբերին՝ 77 տարեկան հասակում: Ըստ Սահմանադրության՝ նախագահի ընտրությունները պետք է կայանան երեք ամսվա ընթացքում:

Գործակալությունը հստակեցնում է, որ նախագահ դառնալու ձգտում ունի նաեւ Սաթայի խորթ որդի Մուլենգան եւ ազգական Մայլս Սամպան: Այս պահի դրությամբ առաջադրվելու ցանկություն են հայտնել 7 թեկնածուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ