News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ներկայումս Ռուսաստանում բնակվում է մոտ 3 մլն ապօրինի ներգաղթյալ, սակայն ի տարբերություն նախորդ տարիների, այդ թիվն առաջին անգամ հաջողվել է մոտեցնել օրինական աշխատող միգրանտների թվին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիի խոսքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ներգաղթյալների մեծամասնությունը (80 տոկոս) ԱՊՀ երկրներից են: Առանց Ղրիմի եւ Ուկրաինայից եկած  փախստականների, տարբեր պատճառներով Ռուսաստանում է գտնվում մոտ 9,9 օտարերկրացի: Ընդ որում, դրանց մոտ կեսը (45 տոկոս) գտնվում են խոշոր քաղաքներում, մասնավորապես Մոսկվայում, Պետերբուրգում, նաեւ Մոսկվայի եւ Լենինգրադի մարզերում: Այդ տարածքներում են գործում նաեւ օրինական աշխատող միգրանտների 70 տոկոսը:

Ռոմոդանովսկիի խոսքով 3 մլն ապօրինի միգրանտների կարելի է արտաքսել միայն հսկայական ժամանակային եւ ֆինանսական ծախսերի գնով: Ուստի իրենց ծառայությունն առաջարկել է փակել նրանց առջեւ ՌԴ մուտք գործելու եւ հեշտությամբ երկիրը լքելու հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ