News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայկական կողմի ջանքերն առայժմ ուղղված են ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ ուղղաթիռի 3 օդաչուների մարմինները դուրս բերելու շուրջ առաջացած ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով լուծմանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողներին ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ այդ տարբերակը չաշխատելու դեպքում, այլ տարբերակները միշտ ուժի մեջ են։

 «Այսօր մենք մեր ջանքերը ուղղել ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելուն, կարծում ենք՝ մեր հարեւանները կհասկանան, որ ի վերջո, միջազգային մարդասիրական նորմերի կանոնների համաձայն պետք է թույլատրեն թեկուզ ուղղաթիռի ընկած վայրի կամ եթե թեկուզ մարտական գործողությունների վայր էլ լինի, գործողություններից հետո այդ վայրի ուսումնասիրումը եւ այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումն եւ տեղափոխումը: Այլ տարբերակներ ուժի մեջ միշտ էլ կան, բայց առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտական  ճանապարհով հարցի լուծմանը»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ Ադրբեջանը առաջարկում է դիակները փոխանակել գերիների հետ, Սեյրան Օհանյանն ասաց, որ այդ ադրբեջանցի դիվերսանտները հանցագործություն են արել, ինչի համար պետք է պատասխան տան։

«Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել ԼՂՀ  ղեկավարությանը կարծում եմ՝ բոլորիս համար ակնհայտ է, որ այդ դիվերսանտները հանցագործություն են կատարել, ինչի համար պետք է պատասխան տան»:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն են լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ ԶՈՒ ուղղաթիռի կործանման առնչությամբ: Նրանք կողմերին կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ