Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, Երեւան քաղաքի Արագածի փողոցից բերման է ենթարկվել 27-ամյա Հերմինե Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նոյեմբերի 17-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 1-ին մասի մեղադրանքով: