Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության 4 դեպքից՝ 3-ը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է գողության՝ 7, յուրացման 5 եւ խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: