Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի Թաղի 19-րդ փողոցի տներից մեկի բակում ծառի ճյուղը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ (մոտ 5 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած փրկարարները ծառի վտանգավոր ճյուղերը մասնատել եւ հեռացրել են: