News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապագայում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ կարող են ռազմական բախումներ տեղի ունենալ, քանի որ Պեկինը մշտապես մեծացնում է իր տնտեսական ու քաղաքական հզորությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետախուզական ինքնաթիռները պտտվում են չինական օդային տարածքի մոտակայքում՝ Խաղաղ օվկիանոսի շրջանում: «Քանի որ այդ գոտում մի շարք կղզիների նկատմամբ չինական նկրտումները պահանջներն են ԱՄՆ-ի դաշնակից երկրների նկատմամբ, ուստի ով գիտի՝ ինչպես կզարգանա իրավիճակը», - ասել է Պուշկովը:

Քաղաքական գործիչը նշել է, որ ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առաջնորդների կողմից ռազմական բախումների կանխարգելման մասին Պեկինում ստորագրված համաձայնագիրը «Շատ ցուցադրական բան է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ