News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը, Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալով, տնտեսական ոլորտում հաջողություններ կգրանցի առաջին կես տարուց հետո, 6-7 ամսվա ընթացքում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը։

Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ ԵՏՄ անդամակցումը լավ կանդրադառնա արտահանման վրա, գյուղտնտեսության ոլորտում կորուստներ չեն լինի:

«Ես ողջունում են մեր մուտքը Մաքսային միություն: Արտահանումն էլ մի փոքր կլավանա, որովհետեւ հիմնականում 60-70 տոկոսը մենք արտահանում ենք գյուղմթերքներ: Գյուղմթերքների արտահանման հիմնական գաղտնիքը այդ մթերքի արտահանման արագության մեջ է. մենք ի՞նչ արագությամբ ենք կարողանում, օրինակ, ծիրանը հասցնել Վլադիվոստոկի շուկա: Բնական է, որ մեկ միության անդամ լինելով՝ ոչ մի  խոչընդոտի չենք հանդիպելու»,- նշեց նախկին փոխնախարարը:

ԵՏՄ անդամակցության անհրաժեշտությունը Գուրգեն Եղիազարյանը առաջարկեց դիտարկել երկրի տնտեսական զարգացման եւ անվտանգության մեծացման համատեքստում։ Եղիազարյանը հիշեցրեց,որ վիճվարչության վերջին տվյալներով Հայաստանում կա  82.000 հազար ծայրահեղ աղքատ քաղաքացի։ Մյուս կողմից, ըստ Եղիազարյանի պետք է չմոռանալ թուրքերի կողմից մշտապես առկա սպառնալիքի մասին, եւ այդ առումով ԵՏՄ անդամակցումը Հայաստանին կապահովագրի տարածաշրջանում «լրջագույն սողուններից»:

«Եթե ուշադրություն եք դարձնում Էրդողան կոչվածի հայտարարություններին, թեկուզ ուղղաթիռով վերջին անգամ նա իր պանթուրքիստական մտքերը արտահայտեց, էլի անդրադարձավ Ղարաբաղի հարցին, էլի անդրադաձավ այն հողերին, որը երբեք թուրքինը չի եղել: Եթե տողակատի սպառնալիքներին ուշադրություն դարձնենք, կտեսնենք, թե եթե մենք մենք մենակ մնանք էդ գյուրզայի դիմաց, ինչով կավարտվի ընդհանրապես Հարավային Կովկասում էդ խնդիրը։ Թուրքը միշտ իր թրքությունն անելու է, ուզում ես հետը ֆուտբոլ խաղա, ուզում ես պինգ պոնգ, թուրքի էությունը չի փոխելու: Ավելի քան, մեզ հարկավոր է մի գործընկեր, իսկ այդ գործընկերը վերջին երկու հարյուր տարվա ընթացքում դա ապացուցել է»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը:

Գուրգեն Եղիազարյանի խոսքով, ԵՏՄ-ի անդամակցելով Հայաստանը չի կորցնի իր անկախությունը. «Անկախությունը խիստ հարաբերական հասկացողություն է, իմ կարծիքով,  մենք անկախությունը չենք կորցնում, եթե մարդ ունի ողնաշար, եթե մարդ  ստորանալու հատկություն չունի, նրանից հենց այնպես անկախություն չես վերցնի եւ քո կամքը չես թելադրի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ