News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանի գիտխորհրդի դահլիճում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել «Թուրքիայի հանրապետության պատմություն»  բուհական դասագրքի շնորհանդեսը։

«Թուրքիայի հանրապետության պատմություն» բուհական դասագիրքը հեղինակել են մի շարք թուրքագետներ Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի գլխավորությամբ։

Գրքի շնորհանդեսին ներկա Կրթության նախարար Արմեն Աշոտյանը կարեւորեց գրքի ստեղծման աշխատանքները եւ հետագայում դրա թուրքերենով թարգմանության  եւ ինտերնետում հասանելության համար աջակցություն խոստացավ։

Գրքի համահեղինակ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ գիրքը ներկայացնում է 1918-ից մինչ մեր օրերը Թուրքիայի պատմությունը։ Մելքոնյանի խոսքով՝ գիրքը օբյեկտիվ պատմական դասագիրք է, որում ներկայացվել է Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականության կարեւոր դրվագները, գաղափարական հիմքերն ու առանցքային կուսակցություններն ու ազդեցիկ քաղաքական գործիչները։  Մելքոնյանը շեշտեց, որ մինչ այս ուսանողները ստիպված էին լինում ուսումնասիրել Թուրքիայի նորագույն պատմությունը խորհրդային հնացած, կաղապարված եւ հաճախ մեր ազգային խնդիրներին հակասող գրքերով։

Ռուբեն Մելքոնյանը մի հետաքրքիր փաստ եւս ներկայացրեց՝ շեշտելով, որ Սանկտ Պետերբուրգի համալսարանից առաջարկ է ստացել մինչեւ եկող տարվա ապրիլ գիրքը թարգմանել ռուսերենով եւ տարածել ռուսական ԲՈՒՀ-երում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ