News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոլդովան ռուսական գազի այլընտրանք է գտել: Այդ մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Անդրիան Կանդուն, գրում է «ՌԲԿ»-ն:

Նրա խոսքով՝ մոտակա տարիներին ոչ մեծ ծավալների մատակարարումներ կիրականացվեն. Ռումինիան «Գազպրոմից» կանկախանա դեռ 5-6 տարի անց: Ռումինիայի հետ գազի մատակարարման պայմանագիր դեռեւս չի կնքվել:

Գործակալությունը հիշեցնում է, որ 2014թ. օգոստոսին Մոլդովային գազի դիվերսիֆիկացված մատակարարումների շրջանակներում գործարկվել է ռումինա-մոլդովական Յասի-Ունգենի գազատարը: Ներկա պահին գազատարով գրեթե ոչինչ չի մատակարարվում: Այժմ տարվում են տեխնիկական բնույթի աշխատանքներ, որոնք կավարտվեն հաջորդ տարի:

Այսօրվա դրությամբ Ռումինիան 20-30%-ով դեռեւս չի ծածկում գազի սեփական պահանջմունքները, իսկ անհրաժեշտ գազը գնում է «Գազպրոմից»: Գազի հարցով Ռումինիան Ռուսաստանից լիովին կանկախանա 5-6 տարի անց, երբ Սեւ ծովում սկսի հանույթը: «Միայն դրանից  հետո կարելի է ասել, որ Ռումինիան կարող է Մոլդովային կամ այլ հարեւան-պետություններին, օրինակ Բուլղարիային, գազ տրամադրել», - ընդգծել է նախարարը:

Տվյալ պահին ռուսական գազի գինը Մոլդովայի համար խմ-ի դիմաց կազմում է 331,8 դոլար: Մոլդովան տարեկան սպառում ՝ 1,2-1,5 մլրդ խմ գազ: Եթե հաշվի առնենք նաեւ Մերձդնեստրի պահանջմունքները, ընդհանուր ծավալը կհասնի մինչեւ 3 մլրդ խմ, ասել է Կանդուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ