News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սահմանամերձ բնակավայրերում բնակչության պաշտպանության կազմակերպման նպատակով` նոյեմբերի 13-15-ը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, ԱԻՆ փրկարար ծառայության քաղպաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության աշխատանքային խումբը` փ/ծ գնդապետ Մ. Ներսիսյանի գլխավորությամբ Տավուշի մարզում էր:

2014 թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը իրականացվել էր Տավուշի մարզի առավել գնդակոծվող համայնքների բնակչության պատսպարման, այդ բնակավայրերի մասնակի տարհանման համար անհրաժեշտ երթուղիների, ջրամատակարարման համակարգերի օրվա կարգավորիչ եւ ջրահավաք ավազանների պահպանության վիճակի ուսումնասիրություն:

Աշխատանքային խմբի կողմից Տավուշի մարզի Չինարի, Այգեձոր, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար համայնքների դպրոցներում ու մանկապարտեզներում տեղի են ունեցել ազդարարման, պատսպարման եւ տարհանման թեմաներով պարապմունքներ եւ վարժանքներ: Տարհանման եւ ընդունման հավաքակայանի աշխատակազմի հետ անցկացվել են գործնական եւ մեթոդական պարապմունքներ, աշխատանքային փաստաթղթերի փաթեթների կազմման օգնություն, զորահավաքային մարմինների հետ գործնական եւ մեթոդական պարապմունքներ, տարհանման հանձնաժողովների նախագահների եւ պատասխանատուների հետ սահմանամերձ բնակավայրերի բնակչության մասնակի տարհանման պլանների ճշգրտում:

2014 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գործուղված աշխատանքային խմբի կողմից ՀՀ Տավուշի մարզի համայնքի ղեկավարներին, կրթահամալիրների տնօրեններին տրված առաջարկությունների շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ։

Վերը նշված 4 համայնքներում (բացի Ներքին Կարմիրաղբյուր համայնքից) տեղական ուժերով իրականացվել են դպրոցների նկուղների մաքրման եւ որպես պարզագույն թաքստոց հարմարեցման, էլեկտրականության անցկացման աշխատանքներ: ՀՀ ԱԻՆ կողմից մշակված պարզագույն թաքստոցների կառուցման եւ ազդարարման ազդանշանների հուշաթերթիկները փակցված են գյուղապետարաններում եւ դպրոցներում:

Չինարի համայնքում ՀՀ կառավարության միջոցներով սկսվել են հենապատի կառուցման աշխատանքները, վերջինս պաշտպանիչ միջոց կհանդիսանա գյուղամիջյան ճանապարհով բնակիչների եւ երեխաների տեղաշարժերի ժամանակ: Նույն ծրագրով, անվտանգության նկատառումներից ելնելով, իրականացվել են Չինարիի միջնակարգ դպրոցի պատուհանների մի մասը քարով պատելու եւ նոր պատուհաններ վերատեղադրելու աշխատանքներ:

Այգեպար համայնքում պաշտպանիչ պատ է կառուցվել Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության կողմից: Մանկապարտեզի տարածքում երեխաների տեղաշարժման վայրերը, խաղահրապարակը անվտանգ դարձնելու նպատակով այն շրջապատվել է 3 մետր բարձրությամբ պատով:

«Փարոս» հիմնադրամի կողմից հիմնովին վերանորոգվել է Ներքին Կարիմիրաղբյուր համայնքի մանկապարտեզը, գնդակոծման տակ գտնվող պատուհանները տուֆ քարով փակվել են, եւ մանկապարտեզի խաղահրապարակին կից կառուցվել է 3.5 մետր բարձրությամբ պաշտպանիչ պատ:

Տպել
Ամենաշատ