News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Տոմսկի երկրամասում կինը սրտի մերսում է արել մի տղամարդու, որը դրա հետեւանքով մահացել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կոլպաշեւի քաղաքային դատարանի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի փոխանցմամբ, հարբած կինը տեսել է, թե ինչպես է ոչ սթափ տղամարդը ընկնում եւ կորցնում գիտակցությունը, եւ որոշել է օգնել նրան: Նա կիրառել է սրտի անուղղակի մերսում, սակայն համապատասխան հմտություններ չի ունեցել: «Ոչ որակավորված բուժօգնություն ցուցաբերելով ու անհամարժեք ուժ կիրառելով՝ նա առնվազն 20 անգամ սեղմել է տղամարդու կրծքավանդակն ու ստամոքսը»,- ասվում է դատական նյութերում:

Արդյունքում տղամարդը մահացել է արնահոսությունից: Կնոջը մեղադրել են ոչ կանխամտածված սպանության մեջ, նրան սպառնում է մինչեւ երկու տարվա ազատազրկում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ