News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների միությունը Ռուսաստանի եւ Ղազախստանի գործընկերների հետ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի շրջանակում համագործակցության որեւէ փաստաթուղթ չի կնքել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների միության գործադիր տնօրեն Հակոբ Դարբինյանը՝ նշելով, որ ոսկերչության ոլորտում համագործակցության փաստաթուղթ ստորագրելու մասին հայտարարություն է տարածվել Ռուսաստանի ոսկերիչների համքարության կայքում: «Ստորագրվել է փաստաթուղթ Ռուսաստանի, Ղազաղստանի եւ Հայաստանի ոսկերչական ոլորտները ներկայացնող կազմակերպությունների միջեւ, սակայն Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է Վարդան Տողանյանը, ով որեւէ կապ չունի մեր միության հետ, ոչ էլ լիազորություն ունի նման փաստաթուղթ ստորագրելու»,- ասաց նա՝ ավելացնելով, որ փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի ոսկերիչների համքարության (Гильдия ювелиров России), Ֆաբերժե եվրասիական ֆոնդի (Ղազաղստան), Ռուսաստանի ոսկերչական արվեստի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները:

Ըստ նրա՝ Հայաստանի համար ԱՊՀ երկրների շուկան ռազմավարական է, քանի որ Հայաստանի ոսկերչական արտադրանքի իրացման 95 տոկոսը այս շուկայում է տեղի ունենում:

"Մեր համար նման փաստաթղթերի առկայությունը եւ ԱՊՀ երկրների ոսկերչական կազմակերպությունների հետ կապերը շատ կարեւոր են, սակայն զարմանք է առաջացնում այն փաստը, որ Հայաստանի անունից տվյալ փաստատթուղթը ստորագրել է անձնավորություն, ով որեւէ կապ չունի Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների միության հետ",- ասաց միության գործադիր տնօրենը՝ ընդգծելով, որ Հայաստանի ոսկերչական ոլորտը ներկայացնող հասարակական միակ պաշտոնական մարմինը Հայաստանի ոսկեգործների միությունն է:

Տպել
Ամենաշատ