News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում ութ վերջույթներով տղա է ծնվել. Նրան աստծո որդի են համարում: Այդ մասին հաղորդում է Direct Press-ը՝ վկայակոչելով հնդկական հեռուստատեսությունը:

Երեխայի ծնողներն ուրախանում են, որ իրենց որդին լրացուցիչ վերջույթներ ունի, մինչդեռ տեղացիները բավական մտահոգված են: «Փողոց դուրս եկած հարյուրավոր մարդիկ լացում են, մյուսները՝ աղոթում: Շատերը անգամ խուճապի մեջ են եւ կարծում են, որ տղան խորհրդանշում է աշխարհի վերջը: Իմ կարիերայի ընթացքում ես երբեք նման բան չեմ տեսել»,- պարբերականը մեջբերել է ոստիկանի խոսքը:

Բժիշկները կարծում են, թե ավելորդ վերջույթները նորածնին բաժին են հասել իր երկվորյակ եղբոր չհասունացած էմբրիոնից: Հնդկաստանում նման բան առաջին անգամը չէ: 2007թ. Բանգալոր քաղաքում վիրահատել էին աղջնակին, որը ծնվել էր չորսական ոտքերով եւ ձեռքերով: Նրան անվանել էին Լակշմի՝ իր պատիվ բերքատվության աստվածուհու: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ