News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում թրաֆիքինգից տուժողները, որպես կանոն, խաբեության զոհ չեն: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, խորհրդարանում հայտարարեց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ ներկայացնելով «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց ինքնության եւ աջակցության մասին» օրինագիծը:

Նրա խոսքով՝ Հայաստանում թրաֆիքինգի մասին իրազեկությունը բավականին բարձր է, եւ քաղաքացիների մեծ մասը կարող են աշխատանքի վերաբերյալ սովորական առաջարկությունները տարբերել կասկածելիներից:

Ոստիկանությունը կանխարգելիչ գործողությունները համատեղում է օպերատիվ գործողությունների հետ՝ հաշվի առնելով, որ թրաֆիքինգի զոհերը հաճախ չեն դիմում իրավապահ մարմիններին:

«Մենք փորձում ենք նմանատիպ դեպքերը ինքներս բացահայտել», - հայտարարեց փոխոստիկանապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ