News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 20-ին նախարար Նալբանդյանը հանդիպեց Երեւանում պաշտոնական այցով գտնվող Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի հետ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներն առանձնացել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ շփումների ինտենսիվությամբ, եւ որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել, եւ առկա է երկուստեք պատրաստակամություն՝ դրանք առավել ամրապնդելու եւ խորացնելու համար:

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Կիպրոսի խորհրդարանականների եւ անձամբ պարոն Օմիրուի ներդրումը` հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների զարգացման, միջպետական համագործակցության խորացման գործում:

Յանակիս Օմիրուն իր հերթին ընդգծեց, որ շարունակելու է գործունեությունը` ուղղված Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ համագործակցության առավել սերտացմանը։

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ ակտիվ փոխայցելությունները, այդ թվում` երկրների նախագահների պետական այցերը, փաստում են երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Նրանք համակարծիք էին, որ հայ-կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել իրենց փոխըմբռնման եւ փոխվստահության դրսեւորումներով:

Անդրադարձ կատարվեց խորհրդարանների միջեւ հաստատված ակտիվ համագործակցությանը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը, որոնք եւս մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը եւ ժողովուրդների միջեւ բարեկամության խորացմանը:

Յանակիս Օմիրուն եւ Էդվարդ Նալբանդյանը կարեւորեցին կիպրահայ համայնքի ակտիվ դերակատարությունը` երկկողմ փոխգործակցության ամրապնդման գործում:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանը: Երկուստեք բարձր գնահատվեց միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Կիպրոսի փոխգործակցությունը: Մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ։

Կողմերն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին, կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության եւ միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ