Անդրբայկալում (Ռուսաստան) բազմապրոֆիլ լիցեյի երկու աշակերտներ ինքնասպան են եղել: Նրանք երկուսն էլ Շիլկինյան մանկատան շրջանավարտներ են: Այդ մասին հայտնում է «Սվոբոդնայա Պրեսան»՝ վկայակոչելով երկրամասային քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը:
17-ամյա երիտասարդ տղաները ինքնասպանությունը գործել են լիցեյի հանրակացարանում՝ հոկտեմբերի 10-ին եւ նոյեմբերի 16-ին: Երկուսն էլ կախվել են: Քրեական գործ է հարուցվել՝ «Սպառնալիքի, դաժան վերաբերմունի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ստորացումների ճանապարհով ինքնասպանության դրդում» հոդվածի հատկանիշներով: