Նոյեմբերի 20-ին Նոր Մոսկվայի տարածքում՝ Խովանսկի գերեզմանոցում հայտնաբերվել է 54-ամյա գործարար Սերգեյ Դադայանի դիակը, հայտնում է Lifenews-ը:
Սպանվածի մարմինը հայտնաբերվել է «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում: Ինչպես պարզվել է, Սարգեյ Դադայանը մահացել է կրծքավանդակին հասցված հրազենային վերքից: Տեղի ունեցածի հանգամանքները ճշտվում են: