News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի «Չաո բամբինո» մանկական սրճարանում նոյեմբերի 19-ի երեկոյան գազով լցված փուչիկների պայթյունի մեղավորը ոչ թե սրճարանն է, այլ «Փուչիկների աշխարհ» կազմակերպությունը, որն էլ հենց տրամադրել էր փուչիկները: Այս մասին NEWS.am-ին ասաց սրճարանի տնօրեն Գրիշա Հարությունյանը:

«Մենք փուչիկները պատվիրել էինք «Փուչիկների աշխարհ» կազմակերպությունից, թե իրենք խիղճները կորցրած ինչ գազ էին լցրել, մանկական սրճարանը չէր կարող իմանալ: Մենք հրապարակի դեպքերից հետո խուսափում էինք գազով փուչիկներից: Բայց այս անգամ  մեր պատվիրատուն էր մեզ խնդրել փուչիկ պատվիրել, մենք էլ գիտեինք, որ լիցենզավորված ընկերություն է, այդտեղից պատվիրեցինք, առաջին անգամ էր, որ պատվիրում էինք»,-ասաց Գրիշա Հարությունյանը:

Տնօրենը նշեց, որ դեպքից հետո իրենք օգնություն են ցուցաբերել երեխային, որից միայն մեկ ժամ հետո ծննդյան տոնին մասնակցողները գնացել են սրճարանից, երեխայի մոտ լուրջ խնդիր չի եղել: Այսօրվանից գազով փուչիկներ սրճարան տանելն արգելվում է:

«Փուչիկների աշխարհ» կազմակերպության տնօրենի հետ կապվել չհաջողվեց, նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 19-ի երեկոյան Երեւանի «Չաո բամբինո» մանկական սրճարանում տոնակատարության ժամանակ փուչիկներ էին պայթել, ինչի հետեւանքով երեխաներից մեկը երկրորդ կարգի այրվածքներ էր ստացել:

Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ