News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀԿ ԳՄ նիստում այսօր՝ նոյեմբերի 20-ին քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր: Այդ մասին այսօր՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Վերջինիս խոսքով, նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Արցախ կատարած այցի արդյունքները: «Այդ զորավարժություններն աննախադեպ էին, լուրջ քանակի ու որակի տեխնիկա էր ներգրավված, մեծաթիվ զինվորականներ: Զորավարժությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, թե ինչպես Հայաստանի ու Արցախի զինված ուժերը կարող են  լավագույնս կատարել իրենց պարտավորությունները»,- նշել է Շարմազանովը:

Խոսելով ուղղաթիռի խոցման մասին՝ ՀՀԿ մամուլի քարտուղարն ասաց, թե հայկական կողմի դիրքորոշումը մնում է նույնը` Ադրբեջանն իրականացնում է անթույլատրելի քայլեր:

«Մենք ամեն ջանք պետք է գործադրենք, որ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Իսկ այդ ճանապարհով լուծելու համար ես այն պաշտոնյան չեմ, ոչ դրա մասին խոսեմ։ Մենք գտնում ենք, որ անթույլատրելի է Արդբեջանի նման պահվածքը, եւ դուք էլ տեսաք, որ բազմաթիվ միջազգային կառույցներ, համանախագահներ, տարբեր կազմակերպություններ հստակ բացասական գնահատական հնչեցրին` այս իրավիճակի հետ կապված։ Անզեն ուղղաթիռին հետեւից խոցելը միայն վախկոտների, միայն բարբարոսների վարքագիծն է։ Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կշարունակի իր ճնշումը,  որն իրականացվում է վերջին օրերին»: նկատել է Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ