News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանամերձ գյուղերի բնակիչների համար ընդլայնելու են հիփոթեքային վարկերի արտոնությունները: Համապատասխան առաջարկն ընդգրկված է «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխություններում, որոնք ներկայացվել են խորհրդարանի քննարկմանը:

Հոկտեմբերի վերջին, երբ օրինագիխն առաջին անգամ ներկայացվեց, առաջարկվել էր սահմանամերձ գյուղերի բնակիչներին վերադարձնել հարկը հիփոթեքային վարկի տոկոսի չափով, բայց միայն կառուցողից նոր բնակարան գնելու դեպքում:

Ինչպես նոյեմբերի 20-ին հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, անցած ժամանակահատվածում ընդունվել է հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի առաջարկը՝ արտոնություն տարածել նաեւ նոր գյուղական տների շինարարության հիփոթեքային վարկավորման վրա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ