News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կառավարության նիստին պաշտոնապես հայտարարել է  խորհրդարանի ստորին պալատըցրելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր որոշման մասին: Համապատասխան փաստաթղթերը ստորագրել են կառավարության բոլոր անդամները:

Ընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է դեկտեմբերի 2-ին, իսկ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին:
Ըստ Սահմանադրության՝ ստորին պալատը լուծարելու որոշումը բացառապես վարչապետի իրավասությունն է: Նիստից հետո համապատասխան որոշում կկայացնի Ճապոնիայի կայսր Ակիհիտոն: Այնուհետեւ այն պաշտոնապես կընթերցեն ստորին պալատի լիագումար նիստում, որը դրանից հետո կդադարեցնի իր գործունեությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կապված է տնտեսությունը բարելավելու նպատակով ընտրողների աջակցությունը ստանալու՝ վարչապետի մտադրության հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ