Հարավային Կորեայում դատարանը տարեցների տուն-ինտերնատում գտնվող եւ մտագարությամբ տառապող 81-ամյա ծերունուն 20 տարվա ազատազրկման է դատապարտել ծերանոցն այրելու համար, նշում է «Ասոշիեյթեդ Փրեսս»-ը:
Սեուլից 300 կմ այն կողմ գտնվող հաստատության հրկիզումը տեղի էր ունեցել մայիսի վերջին՝ խլելով 22 մարդու կյանք:
Թոշակառուն կալանավորվել էր, երբ ոստիկանությունը զննել էր հսկող տեսախցիկների տեսագրությունները, որոնցից մեկում երեւում է, թե ինչպես է ծերունին մտնում սենյակ, որտեղ հետո հրդեհ էր սկսվել:
Թեեւ հիվանդը հերքում էր իր մեղքը, դատարանը նրան մեղավոր է ճանաչել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: