News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիկարագուայի ջրանցքի կառուցումը, որը կկապի Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսները, կսկսվի դեկտեմբերի 22-ին՝ Ռիվաս դեպարտամենտի խաղաղօվկիանոսյան հարավային ափին: Նախագիծը վերահսկող «Մեծ ջրանցք» հանձնաժողովի ներկայացուցիչները հայտնել են, որ այն կկառուցվի Բրիտաս կոչվող վայրում: 

Բրիտո նավահանգիստը նախագծի իրականացման նախնական փուլը կդառնա, նշված է Նիկարագուայի կառավարության քարտուղարության հաղորդագրությունում: Այդ փուլի ավարտից հետո այնտեղ կուղարկվի անհրաժեշտ տեխնիկա ջրանցքի կառուցման համար, որի ընդհանուր արժեքը կկազմի 50 մլրդ դոլար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախագծի կապալառու հոնկոնգյան  HK Nicaragua Canal Development Investment ընկերությունից հայտնել են, որ շինարարությունը վնաս չի հասցնի Նիկարագուայի ափամերձ ֆաունային եւ զբոսաշրջային կենտրոններին: 

Միաժամանակ նախագծով նախատեսվում է Նիկարագուա լճի մաքրման աշխատանքների իրականացում, որի ավազանով անցնելու է ջրանցքը: Ենթադրվում է, որ դրանից դուրս բերված հողը որպես պարարտանյութ կօգտագործվի 26 հազար հա գյուղատնտեսական տարածքների եւ հսկայական ջրամբարի տարածքում արհեստական երկու կղզիների ստեղծման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ