News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետ Վահե Հակոբյանի  հրաժարականի լուրերը առայմ պաշտոնապես չեն հաստատվում: Ջրային տնտեսության կոմիտեի մամուլի քարտուղար Աննա Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վահե Հակոբյանի հրաժարականի լուրերը ոչ հաստատեց, ոչ հերքեց՝ նշելով, որ այդ մասին իմացել է թերթերից եւ այժմ հնարավորություն չունի անձամբ նրանից ճշտելու տեղեկատվության իսկությունը:

Իսկ Կառավարությանը մոտ կանգնած NEWS.am-ի աղբյուրները հաստատում են Վահե Հակոբյանի հրաժարականի լուրը: Սակայն առայժմ անհայտ են դրա պատճառները եւ Սյունիքի նախկին մարզպետի ապագան:

Ի դեպ, Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված լուսանկարներից տեղեկանում ենք, որ դեռեւս նոյեմբերի 19-ին  Վահե Հակոբյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ միասին ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը: Այսինքն՝ մինչ այդ նրա հրաժարականը հաստատված չի եղել, ինչ եղել է, եղել է դրանից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ