News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում նոյեմբերի 17-ի երեկոյան տեղի ունեցած հրդեհը մոտ 200 մլն դրամ գույքի վնաս է հասցրել նախկին սեփականատերերին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՄՀՀ նախկին աշխատակից Կորյուն Գրիգորյանը:

«Մեր առաջնային խնդիրը հիմա ամբողջ պատկերը ստանալն է: Հիմա պետք է հասկանաք, այն ամբողջ տեխնիկան, որը լուրջ մակարդակի ֆրանսիական տեխնիկա է, որի ցուցակը մենք ունենք, դրա՞նք են վնասվել, թե՞ ավելին: Ինձ թույլ չեն տալիս ներս մտնել՝ պատճառաբանելով, որ խառը վիճակ է, եւ այն ինֆորմացիան, որը ես հիմա ունեմ, ուզում եմ ամբողջացնել»,- ասաց Կորյուն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ պաշտոնական գրությամբ դիմել են ԱԻՆ եւ Պաշտպանության նախարարություն, որպեսզի վնասված իրերի ցուցակը հստակեցնեն:

ՄՀՀ նախկին աշխատակցի խոսքով, վնասը մեծ չէր լինի, եթե պահպանվեին անվտանգության տարրական կանոնները:

«Աբսուրդ է, որ այդքան երիտասարդներ են հավաքվել, եւ այդ երիտասարդների անվտանգության համար չեն մտահոգվել:  Անվտանգության տարրական միջոցներ չեն ձեռնարկվել, այնտեղ չի եղել «Շտապօգնության» մեքենան, նախօրոք պետք է հրշեջ ծառայությունից մեկ միավոր հրավիրված լիներ»,- ասաց Կորյուն Գրիգորյանը:

Խոսելով պատասխանատվություն կրողների մասին, Կորյուն Գրիգորյանը նշեց, որ իրենք հետամուտ են լինելու, որ բոլոր մեղավորները պատժվեն:

«Շենքը ի պահ հանձնված է եղել Պաշտպանության նախարարությանը, շահագործել է Համահայկական երիտասարդական ասոցիացիան, եղել է ՀՀԿ երիտասարդների միությունը, եւ այս շրջանակների մեջ է, որ պետք է փնտրենք մեղավորներին: Պետք է պատժվեն այն մարդիկ, որոնք հանցավոր անփութություն են ցուցաբերել այս հարցի նկատմամբ: Սա այն դեպքը չի լինելու, որ ծածկադմփոց անենք եւ գնա: Հետամուտ ենք լինելու, եւ ես ինքս աչքերս չեմ փակելու նաեւ որպես մարդ, որը երկար տարիներ աշխատել է մարզահամերգային համալիրում»,- ասաց ՄՀՀ նախկին աշխատակիցը:

Նշենք, որ նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: Պարզվել է, որ այրվել է շոգեբաղնիքը՝ մոտ 25քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25քմ): Հրդեհը տեղի է ունեցել համերգի ժամանակ, այն կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ