News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Վերնիսաժի» գործով դատական առաջին նիստը հետաձգվեց տուժողներ Ալվինա Բադալյանի, Մյասնիկ Հայրապետյանի եւ Մնացական Սուքիասյանի դատարան չներկայանալու պատճառով։ Դատախազը միջնորդեց տուժողներին կրկին ծանուցել, իսկ տուժող Մնացական Սուքիասյանին՝ դատարան բերման ենթարկել, քանի որ վերջինը ծանուցումը ստանալիս ասել էր, որ դատարան չի ներկայանալու։

Պաշտպանական կողմը՝ ամբաստանյալները եւ նրանց փաստաբանները, միացան միջնորդությանը։ Դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց միջնորդությունը։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 3-ին։

Ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանը, որի համար, հիշեցնենք, ավելի վաղ «Շտապօգնություն» էին կանչել, թեեւ իրեն վատ էր զգում եւ բավական գունատ էր, սակայն հայտարարեց, որ կարող է դատական նիստին մասնակցել։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին, ինչպես նաեւ ծանր մարմնական վնասվածքներ հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով։ Վալերիկ Հովհաննիսյանն էլ Ներսես Մելքոնյանի հետ միասին վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ, որի րնթացքում շուրջ հինգ րոպե տեւողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ: Բացի դրանից նրանք բռնություն են գործադրել՝ հարվածներ հասցնելով Գոռ Առաքելյանին:

Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ