Մենք անում ենք ամեն հնարավորը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Դերեք Հոգանը:
«ԱՄՆ-ն հպարտ է, որ ԵԱՀԿ ՄԽ անդամ է, եւ, լինելով համանախագահ, ձգտում է կողմերին օգնել խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելու հարցում»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը:
Խոսելով Սոչիում, Նյուպորտում, Փարիզում նախագահների, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպումների մասին՝ դիվանագետը նշել է. «Նման հանդիպումները ցույց են տալիս, որ մենք անում ենք ամեն հնարավորը հակամարտության կարգավորման համար»: