News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունում հուլիսի 2-ին տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, Խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության եւ երկրորդ տրանշի մանրամասն ինժեներական նախագծի պատրաստման աշխատանքներն իրականացնող ընկերության ընտրության ցուցակը։

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության  գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանը զեկուցել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2-րդ փուլի` Աշտարակ-Թալին ճանապարհի օտարվող հողի եւ գույքի ճշգրտման եւ գնահատման տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ, որը Խորհուրդն ընդունել է ի գիտություն։ Վարչապետը հանձնարարել է Ծրագրի իրականացման կազմակերպության  գլխավոր գործադիր տնօրենին հստակեցնել տեխնիկական առաջադրանքի որոշ ձեւակերպումներ` համագործակցելով Արդարադատության նախարարության հետ։

Խորհուրդն ի գիտություն է ընդունել նաեւ Ասիական զարգացման բանկի 2010 թ. մայիսի 28-հունիսի 4-ը Երեւանում իրականացված առաքելության կողմից պատրաստված «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (տրանշ 1 եւ տրանշ 2) Հուշագրի մասին զեկույցը։ Առաքելության շրջանակներում ուսումնասիրվել են Ծրագրի տրանշ 1-ի զարգացումներն ու առաջընթացը եւ տրանշ 2-ի նախապատրաստման աշխատանքները։

Նիստում քննարկվել եւ ի գիտություն է ընդունվել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տարեկան ծախսերի նախահաշվի մասին զեկույցը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Ֆինանսների նախարարությանը ֆինանսական միջոցներ տրամադրել ՊՈԱԿ-ին առաջին վեց ամսվա փաստացի ծախսերը վճարելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ