News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գերմանական Նյուրնբերգ քաղաքի աճուրդի տունն ակնկալում է առնվազն 60 հազար դոլար ստանալ կտավի համար, որը 100 տարի առաջ նկարել է Ադոլֆ Հիտլերը:

Կտավում պատկերված է Մյունխենի հին քաղաքապետարանի շենքը: Հիտլերն այն նկարել է 1914թ., երբ նկարելով էր գումար վաստակում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Շատերը քննադատում են աճուրդի տանը նացիստական առաջնորդի ստեղծագործության վաճառքի համար:

Դրա ներկայացուցիչներն էլ հակադարձում են, որ բոլոր բողոքները հարկավոր է ներկայացնել կտավի սեփականատերերին, որոնց անունները չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ նրանք երկու տարեց քույրեր են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ