News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Կոնկրետ քայլեր ձեռնարկելու եւ խոցված ուղղաթիռի երեք օդաչուներին վերադարձնելու պահանջով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ նոյեմբերի 17-ից հացադուլ սկսած՝ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանի մոտ «Շտապօգնությունը» մշտական հերթապահություն է սահմանել, թեեւ նա առողջական ոչ մի խնդիր չունի: (ֆոտոռեպորտաժ)

«Շատ լավ եմ ինձ զգում, ավելի լավ, քան 6 օր առաջ, երբ սկսեցի հաց չուտել:  Առողջությունս լավ է, ճնշումս կարգավորված է, շնորհակալ եմ բժիշներից: Որեւէ խնդիր չունեմ, բացառապես էներգիա խնայելուց»,-NEWS.am-ին ասաց հացադուլավորը:

Դավիթ Սանասարյանի խոսքով՝ իր պահանջը դեռ անկատար է, Մինսկի խումբը եւ, առհասարակ, միջազգային հանրությունը, պետք է ոչ թե կոչով հանդես գան, այլ սպառնալիքներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ: 

«Ես չեմ պահանջել քայլեր, ես պահանջել եմ գործողություն եւ արդյունք: Իմ պահանջն է, որպեսզի անհապաղ քայլեր ձեռնարկվի եւ սանկցիաների սպառնալիքը գործի դրվի: Ադրբեջանը պետք է զգա սանկցիաների սպառնալիքը: Հարցը պետք է անհապաղ մտնի անվտանգության խորհուրդ, որն էլ պետք է հարգի ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիաները եւ գործուն քայլեր ձառնարկի»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանի խոսքով՝ եթե միջազգային հանրությունը, հատկապես ԱՄՆ-ն ուշացնեն հստակ դիրքորոշում հայտնելը, պատերազմն անխուսափելի կլինի:

«Ինչպես ԱՄՆ-ն որոշ ժամանակ անց հստակ դիրքորոշում հայտնեց Ուկրաինայում վիճակի վերաբերյալ, որտեղ Ռուսաստանին մեղադրում էին այլ պետության գործերի մեջ խառնվելու եւ պատերազմ հրահերու մեջ, այս պարագայում Ադրբեջանը հրահրում է պատերազմ , ու այդ հրահրոցին միանում է միջազգային հանրությունը:  Ժամանակը գնում է, իրենք ուշանում են, եթե մի քանի օր հետո սկսեն գործողություններ անեն, ուշացած կլինի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որով Ադրբեջանին կոչ են անում հնարավորություն տալ վերադարձնել նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհերի մարմինները:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ