News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ընտրական կարգը պետք է լինի եւ մեծամասնական եւ համամասնական ձեւով, որպեսզի քաղաքացին հնարավորություն ունենա իր նախընտրած թեկնածուին ընտրելու: Այդ մասին NEWS.am֊ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ անդրադառնալով ոչ իշխանական օժերի ԸՕ-ի փոփոխության պահանջին

«ՀՀ-ի նման փոքր տարածք ունեցող երկրներում պետք է անպայման մեծամասնականը լինի, որպեսզի քաղաքացին հնարավարություն ունենա իր ընտրությունը կատարելու, իր նախընտրած թեկնածուին ընտրելու, քաղաքացին ընտրում է գործնական թեկնածուին, ով կանգնելու է իր կողքին»,- նշել է նա:

Դիտարկմանը, թե ոչ իշխանականները գտնում են, որ մեծամասնական ընտրակարգով կեղծիքներն ու ընտրախախտումները ավելի շատ են լինում, Աղաբաբյանն ասել է. «Իրենք ուղղակի չգիտեն ինչ խոսեն, նրանք փորձում են չհիմնավորված պահանջներ ներկայացնել: Ես ապացուցել եմ, որ ինձ ձայն տվողները, ձայն են տալիս նաեւ իմ կուսակցությանը, դրա համար ես էդ պրոբլեմը չունեմ, առանձին էլ առաջադրվեմ, կուսակցությունով էլ, նույնքան ձայն են տալու»,-ասել է Աշոտ Աղաբաբյանը:

Հարցին, որ եթե մեծամասնականից անցում լինի համամասնականի, ինքը նույնչափ շահագրռված կլինի՞ քվեներ հավաքելու հարցում, ասել է. «Նախ ես իմ կուսակցության համար եմ ձայներ հավաքում, ապա՝ իմ համար: Իմ ընտրողները իմ միջոցով են ընտրում իմ կուսակցությանը, հիմա եթե ես չառաջադրվեմ ու քարոզչություն անեմ, իրենք կընտրեն իմ կուսակցությանը: Ես ունեմ պատգամավորական գրասենյակ, մոտ 9 հոգի աշխատում են, ամբողջ ընտրատարածքի խնդիրներից տեղյակ են, ով պրոբլեմ ունեցել է, իր կողքն են եղել, աշխատել են անձայն, ես չեմ կարծում, որ պատգամավորները պիտի ընտրվեն միայն մեկ ընտրակարգով, երկուսն էլ պիտի լինի»:

Հարցին, իր համար միեւնո՞ւյն է համամասնական ընտրակարգին անցումը, պատասխանել է. «Ինձ համար միեւնույն է, իմ կուսակցությունը իր քաղաքական ծրագիրը որ ուղղությամբ տանում է, ես դրա կողմն եմ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ