News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գլխավոր դատախազը հաշվի առնելով, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներից յուրաքանչյուրը մտահոգված է իր հարազատի մահվան բացահայտման հանգամանքներով, եւ կարեւորելով այն փաստը, որ  յուրաքանչյուր մարդու կյանքն ինքնին առանձին արժեք է, զոհերի հարազատների ներկայությամբ ՀՀ գլխավոր դատախազության «Հատկապես կարեւոր գործերով քննության վարչությանը» հանձնարարել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովվելու համար, ցուցում տալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նշված քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ անջատելու մասին:

«Տուժողների իրավահաջորդները օրենքով թույլատրելի սահմաններում ներգրավված կլինեն նախաքնության գործընթացում եւ հնարավորություն կունենան  լիարժեքորեն իրացնել տուժողի իրավահաջորդի իրենց իրավունքները»,-հանդիպման ընթացքում զոհերի հարազատներին վստահեցրել է  Գլխավոր դատախազը:

Տպել
Ամենաշատ