News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը  շարունակում է ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման եւ կարգաբերման աշխատանքները ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում:

Նոյեմբերի 21-ին ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի հարակից տարածքում խումբը սկսել է «Հայջրմուղկոյուղի»  ՓԲԸ–ի հաշվեկշռում գտնվող աննախադեպ մեծության՝ 380 լ/վ ջրատվությամբ վթարային ինքնաշատրվանվող խորքային հորի լուծարման աշխատանքների երկրորդ փուլը: Խորքային հորի մեկ տարվա ջրատվությունը կազմում է 12 մլն մ³:  100 մետր խորություն ունեցող հորի լուծարման հիմնական՝ երրորդ փուլը սկսելու համար, այս փուլում մի քանի պոմպերի միջոցով կատարվում է լճի վերածված հորատանցքի հարակից տարածքներից ջրահեռացման աշխատանքները:

Այն թույլ կտա հայտնաբերել հիմնական հորատանցքը, որը տասնամյակների ընթացքում վթարվելու պատճառով մի քանի մետրով տեղաշարժվել է: Լուծարման աշխատանքների երրորդ փուլում նախատեսվում է ամբողջ խորությամբ խճալցում եւ կավալցում:

Տպել
Ամենաշատ