News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Էկվադորը երկարացրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին տրամադրած  քաղաքական ապաստանի ժամկետը, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով լատինամերիկյան երկրի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ նա Լոնդոնում գտնվող դեսպանատանը կարող է մնալ որքան ցանկանա։

«Կիտոն հաստատում է Ասանժին պաշտպանելու իր մտադրությունը՝ այնքան ժամանակ, քանի դեռ նա անվտանգ վայրում չէ», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։ Էկվադորի իշխանությունները միաժամանակ նշել են, որ պատրաստ են համագործակցել Շվեդիայի իրավապահների հետ։

 «Շվեդ իրավապահները կարող են Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն այցելել Ասանժի ցուցմունքներն ստանալու համար, կամ դա անել տեսակապի միջոցով», — ԱԳՆ հաղորդագրությունից մեջբերում է կատարում Lenta-ն։

Նոյեմբերի 20-ին Շվեդիայի վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել Ասանժի կալանքի վերաբերյալ միջազգային որոշումը՝ հիմնավորելով, որ նրա հանցանքները «չափազանց լուրջ են»։ Դատավորը մտավախություն էր հայտնել, որ WikiLeaks-ի հիմնադիրը կարող է փախչել եւ խուսափել դատական պատասխանատվությունից, փոխանցում է CNN-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ