News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի քանի շաբաթ առաջ գաղտնի հրամանագիր է ստորագրել, որով ընդլայնվում է ԱՄՆ Զինված ուժերի ներկայությունը  Աֆղանստանում եւ թույլատրվում անմիջական մասնակցություն ցուցաբերել երկրի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողություններին, հայտնում է The New York Times-ը։

«Օբամայի հրամանագիրը ամերիկյան զորքերին թույլ է տալիս գործողություններ իրականացնել ընդդեմ «Թալիբան» շարժման եւ այլ խմբավորումների, որոնք սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ զինվորականների եւ Աֆղանստանի կառավարության համար», - նշում է թերթը։

Բացի այդ, հրամանագրով թույլատրվում է ռազմական գործողությունների ընթացքում ամերիկյան կործանիչներ, ռմբակոծիչներ եւ անօդաչուներ օգտագործելը՝ աֆղանցի զինվորականներին օգնելու համար, փոխանցում է Gazeta-ն։

Փաստաթուղթը  Աֆղանստանում ԱՄՆ ռազմական առաքելության ժամկետը երկարացնում է առնվազն եւս մեկ տարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ