News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը նոյեմբերի 21-ին այցելել է ՀՀ Արդարադատության ակադեմիա, որտեղ 2015-ից կսովորեն եւ կվերապատրաստվեն քննիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի ուղեկցությամբ Աղվան Հովսեփյանը շրջել է Ակադեմիայի շենքում, ծանոթացել պայմաններին, հետևել ընթացող դասերին:

Կարևորելով որակյալ մասնագետների դերը քննչական համակարգում՝ Աղվան Հովսեփյանը խոստացել է հետամուտ լինել քննիչների որակյալ ուսուցմանն ու վերապատրաստմանը:

Շրջայցից հետո անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում Ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը։

Ռուբեն Մելիքյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Արդարադատության ակադեմիան և Քննչական կոմիտեն արդյունավետ կհամագործակցեն:

Տպել
Ամենաշատ