News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի իշխանությունները 437 հազար դոլարի փոխհատուցում կվճարեն McDonald's ռեստորանների ցանցի նախկին աշխատակից Ալբերտ Գարսիային, որին անարդարացիորեն մեղադրել էին իրավապահ մարմնի աշխատակցի համբուրգերում ապակու կտորտանք լցնելու մեջ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Նյու Յորքի Բրոնքս շրջանի McDonald's-ներից մեկում աշխատող Գարսիան կալանավորվել էր 2005թ., երբ ոստիկան Ջոն Ֆլորիոն նրան մեղադրել էր բուտերբրոդում դիտավորյալ ապակի լցնելու մեջ։ Պատանին, որն այդ ժամանակ 18 տարեկան էր, սկզբում խոստովանել էր մեղքը, սակայն հետո հրաժարվել էր սեփական ցուցմունքներից՝ հայտնելով, որ ճնշման տակ է դրանք տվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

2010թ. Գարսիայի վրայից հանվել էին մեղադրանքները։ Պարզվել էր՝ ոստիկանը բուտերբրոդի հետ կապված պատմությունը հորինել էր McDonald's-ից գումար պահանջելու համար։ Նա խորտկարանի դեմ 6 մլն դոլարի հայց էր ներկայացրել, սակայն հետո համաձայնել էր ընդամենը 15 հազար դոլարի փոխհատուցման։

Գարսիայի փաստաբանի խոսքով՝ Նյու Յորքի իշխանությունները ճիշտ են վարվել՝ իր պաշտպանյալի հետ համաձայնության գալով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ