News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չիլիի դատարանը բանտային կալանքի է դատապարտել պաշտոնաթող երկու գնդապետների, որոնք կտտանքների էին ենթարկել երկրի գործող նախագահ Միշել Բաչելետի հորը։ 

Պաշտոնաթող երկու գնդապետներ Ռամոն Քասերես Հորքերը եւ Էդգար Սեւալոս Ջոնեսը երեք եւ երկու տարի ժամկետով ազատազրկման են դատապարտվել՝  1973թ. Պինոչետի ռազմական հեղաշրջումից հետո չիլիական ԶՈՒ բրիգադային գեներալ Ալբերտո Բաչելետի կտտանքների ենթարկելուն մասնակցելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 Միշել Բաչելետի՝ Չիլիի առաջին կին նախագահի հայրը, 1974թ. վախճանվել էր սրտի կաթվածից։

Պինոչետի զինվորական բռնապետության տարիներին՝ 1973 – 1990թթ., քաղաքական դրդապատճառներով սպանվել կամ անհետ կորել էր ավելի քան 3 հազար մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ