News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ներկայում լավ արհեստավորների մեծ պահանջարկ կա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:

«Քաղաքապետարանում, օրինակ, վերելակների վերանորոգման գծով մենք համարյա թե մասնագետ չունենք։ Մեծ կարիք կա տեխնիկների, վարորդների, շինարարական տարբեր աշխատանքներ իրականացնող մասնագետների՝ մասնավորապես մանրահատակ խփող մասնագետների։ Ունե՞նք արդյոք արհեստագործական ուսումնարան, որը այս պահանջարկը բավարարում է»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ ավելացնելով, որ չկա մի արհեստագործական ուսումնարան, որտեղ այս մասնագիտությունները սովորեցնում են։

Խոսելով, միջին մասնագիտական կրթություն ապահովող հաստատությունների մասին Անահիտ Բախշյանը նկատեց, որ դրանց մեծ մասի գույքը Խորհրդային Միության ժամանակներից է, իսկ 2015թ. բյուջեով նախատեսված չէ ներդրումներ անել այս ոլորտում։

«2014թ. 10 մլն դրամ ներդրումներ են եղել միջին մասնագիտական կրթական հաստատություններում։ Քոլեջները եւ արհեստագործական ուսումնարանները սկսել են դառնալ անվճար, սակայն ուսումնարանների գույքը խորհրդային տարիների է, եւ այդ գույքը չի թարմացվում»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ երկիրն անցնում է 12-ամյա պարտադիր կրթության, եւ դա նշանակում է, որ մեր երիտասարդները պարտադիր պետք է սովորեն ավագ դպրոցում, արհեստագործական ուսումնարանում, քոլեջներում, եւ այդ կրթությունը պետությունը պետք է ապահովի անվճար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ