News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԿՄ ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում հայկական խոցված ուղղաթիռի զոհված անձնակազմի անդամների դուրսբերման հատուկ գործողությունն իրականացրած զինծառայողներին, հրամանատարական կազմին, պաշտպանության նախարարին, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին, հատուկ շնորհակալություն՝ Արցախի պաշտպանության բանակին: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԱԺ պատգամավորը:

Գեներալ Մանվելի պատասխանում նշվում է, որ հայկական զինուժն ապացուցեց աշխարհին, որ հայ ժողովուրդն իր կյանքի, առողջության գնով ունակ է լուծել իր առջեւ դրված ազգային խնդիրները, որ պետությունը պատասխանատու է իր զավակների առջեւ:

«Թող ամաչեն նրանք, ովքեր միմիայն բառերով, թութակի պես կրկնելով են հասկանում կոնվենցիա եւ նմանատիպ տերմինները: Թող ամաչեն նաեւ դրանց խելքին ընկած հայաստանցի դավաճանները, որ ձայնակցելով թրքամետ քաղաքականությանը՝ դրսից ֆինանսավորվում են: Մենք գնահատում ենք նաեւ միջազգային հանրության խաղաղարար ջանքերը, միշտ էլ հայկական կողմը պատրաստ է հանուն խաղաղության, նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ափսոս, որ գործ ունենք թուրք ազերիների նման երեւույթների հետ, որոնք գաղափար իսկ չունեն մարդկությունից, բարիդրացիությունից, խաղաղասիրությունից: Հերթական անգամ ցավակցում եմ նաեւ մեր հերոս օդաչուների հարազատներին: Դուք էլ հերոս եք, որ կարողանում եք լուռ ու մունջ տանել ձեր վիշտը: Ձեր զավակները զոհվել են հանուն հայրենիքի: Նրանք այլեւս հայ ազգի զավակներն են: Այդպիսինները չեն մեռնում, այլ անմահանում են: Մեր այս քաջ տղաները կապրեն այնքան, որքան ապրելու է հայ ազգը, կնշանակի՝ նրանք կապրեն հավերժ: Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության անունից մեկ անգամ էլ հիացական բացականչում եմ՝ կեցցե հայոց բանակը, ապրեն մեր զավակները: Նոր սերունդն ապացուցում է, որ մեզանից հզոր է, որ մեզանից առավել լավ տիրապետում է զինական արվեստին, շուն թուրքին դաս տալու արվեստին: Հայոց բանակը հայ ազգի արժանի զավակն է: Ապրեք դուք տղաներ եւ վստահ եղեք՝ ցանկացած պահի, երբ կլինի դրա անհրաժեշտությունը, ամենակարճ ժամկետում, ոչ թե 24, այլ 12 ժամվա ընթացքում, զենքը ձեռքին, ձեր կողքին կհայտնվեն Արցախյան պատերազմի վետերան երկրապահները, երիտասարդ երկրապահները, եթե հարկ լինի՝ անգամ պատանի երկրապահները՝ տղա, թե աղջիկ: Փառք հայ ազգին, հայոց պետականությանը, հայոց բանակին, հայկական Արցախին եւ Արցախի պաշտպանության բանակին:  Հերթական անգամ աշխարհը համոզվեց, որ հայ ժողովուրդն իր ծոցից դուրս եկած զավակներով հպարտանալու, հիանալու լիարժեք իրավունք ունի: Հայոց բանակը կրկին անգամ ապացուցեց, որ մարտունակ է, որ ունակ է կատարելու պարտականություններն ու լիարժեք պատասխանատվություն է կրում զարգացումների համար»,- ասել է գեներալը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։

Նշենք, որ խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ