Գյումրիի տարեց բնակիչը նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ավազակային հարձակման է ենթարկվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երկու դիմակավորված անձ դուռը կոտրելու միջոցով ներխուժել են տներից մեկը, դանակի սպառնալիքի ներքո 67-ամյա բնակչուհուց պահանջել գումար եւ ոսկի:
Կնոջը պարանով կապկպել են եւ ծեծի ենթարկել, այնուհետեւ հափշտակել են տան իրերը` նոթբուք, 10 հազար դրամ, հեռախոսներ ու դիմել փախուստի: Հանցագործները դեռ չեն հայտնաբերվել: