News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Amnesty International միջազգային իրավապաշտպանական ընկերությունը ներկայացրել է ծրագիր, որն ընդունակ է բացահայտել կիբերհետապնդման համար օգտագործվող լրտեսական ծրագրերը:

Ինչպես հաղորդվում է կազմակերպության կայքում, Detekt  ծարգիրը, առաջին հերթին, նախատեսված է լրագրողների եւ ակտիվիստների համար, որոնք ամենից հաճախ են իշխանությունների կողմից հետապնդման օբյեկտ դառնում:

Կազմակերպության տվյալներով՝ Detekt ծրագիրը համացանցում ազատ հասանելի է  եւ ներբեռնելուց ու համապատախան կարգավորումներից հետո կարելի է ստուգել համակարգչում լրտեսական գործիքների առկայությունը:

«Detekt-ը մի պարզ ծրագիր է, որ ահազանգում է, եթե միջամտություն է տեղի ունեցել: Այն կառավարությունների գործողությունների «պատասխան հարված է», որոնք օգտագործում են հետապնդումից ստացված տեղեկությունները՝ ապօրինի կալանքների եւ նույնիսկ իրավապաշտաններին եւ լրագրողներին խոշտանգումների ենթարկելու համար», - նշել է ներկայացուցիչներից մեկը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ