News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում սոցցանցերի օգտատերերը ակտիվորեն քննարկում են երկրի նոր նախագահ Ջոկո Վիդոդոյի արարքը, ով Սինգապուր է մեկնել էկոնոմ դասով, իսկ տոմսը գնել է իր հաշվին:

Նախագահի խոսքով՝ նա ինքն է վճարել ուղեւորության համար, քանի որ այցն անձնական բնույթ է կրել. նախագահը մեկնել է իր տղայի մոտ՝ միջնակարգ դպրոցը վերջինիս ավարտելու կապակցությամբ: Սակայն նախագահին ուղեկցել են 7 թիկնապահներ, որոնց տոմսերն արդեն ձեռք են բերվել պետական միջոցների հաշվին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սոցցանցերում նախագահի գործողությունները ոչ միանշանակ արձագանք են ստացել. մի շարք օգտատերեր գովաբանել են Ջոկո Վիդոդոյին, մյուսները քայլը համարել են PR ակցիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ