News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը այսօր՝ նոյեմբերի 22-ին, վեց օր անց դադարեցրեց ԵԱՀԿ շենքի դիմաց հացադուլը ՝ նշելով, որ խոնարհվում է Արցախում խոցված ուղղաթիռի օդաչուների դիերը տարհանած հատուկ ջոկատայինների առջեւ:

«Չեմ ուրախանում, որ տղաների դիերը վերադարձվել են, քանի որ ուրախալու բան չկա: Ուզում եմ խնդրել, որ Դավիթ Սանասարյանին չգովաբանեք, չհերոսացնեք: Հերոսները ընկած են, կամ իրենց գործողության արդյունքում տղաներին հետ բերեցին: Խոնարհվում եմ նրանց առաջ որպես նախկին հետախույզ, եւ կարծում եմ, որ նրանք ցույց տվեցին, որ հայոց բանակը ուժեղ է, պինդ է, եւ հավերժ է, հայ ժողովրդի մեջքին կանգնած: Հավերժ փառք մեր ընկածներին եւ ուժ ու կորով մեր հետախույզներին ու մեր զինվորներին»,- լրագրողներին ասաց Դավիթ Սանասարյանը:

Ժառանգականը նշեց, որ օդաչուների դիերի վերադարձման գործում իր հացադուլը  ոչ մի նշանակություն չի ունեցել:

«Ես այսեղ զրո մասնակցություն ունեմ: Ես այստեղ էի առաջին հերթին, որպեսզի պատերազմ չլինի, որպեսզի կարողանանք տղաներին առանց որեւէ խնդրի դուրս բերել այդտեղից, եւ իմ կոչը միջազգային կառույցներին է ուղղված, որպեսզի իրենց գործողությամբ թույլ չտան պատերազմ լինի, բայց նրանք ցույց տվեցին, որ բավականին ուշացած քայլեր են կատարում եւ որեւիցե լուրջ արդյունք չունեցան»,- նշեց Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանը նաեւ շնորհավորեց հայ ժողովրդին Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 72-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ հացադուլի վայրից այցելելու է նրա հուշակոթող, ապա նոր միայն տուն:

Դավիթ Սանասարյանը նաեւ շնորհակալություն հայտնեց «Շտապօգնությանը» իր հացադուլի ժամանակ բարեխիղճ ծառայություն մատուցելու համար, իսկ  ոստիկանությանը՝ հերթապահության համար։

Սանասարյանը նշեց, որ մասնակցելու եմ տղաների հոգեհանգստին, եւ կոչ բոլորին հետեւել իր օրինակին։ Նշենք, որ Սանասարյանը շատ հուզված էր, խոսելիս մի քանի անգամ արտասվեց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ