News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տրվելով Բաքվի ճնշումներին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները իրենց երկիմաստ դրության մեջ են գցել։ Այս մասին ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով  համանախագահների աննախադեպ քայլը՝ նոյեմբերի 19-ի հայտարարության տեքստի փոփոխումը։

Հիշեցնենք, որ նախնական տարբերակում նշվել էր, որ «ուղղաթիռն ընկել է չեզոք տարածքում»։ Սակայն այս հայտարարությունից հետո ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը որոշել էր հանրությանն ուրախացնել սոցցանցում հերթական գրառմամբ։  Ըստ միջնորդի՝ կողմերին զատում է որոշակի «ոչ մեկին չպատկանող տարածություն»։ Այսպիսով, համանախագահների պաշտոնական հայտարարությանը հաջորդած Բաքվի հիստերիայից հետո միջնորդները արագ, ընդ որում՝ հետին թվով, փոփոխել էին սեփական հայտարարության ձեւակերպումները՝ տարածքները «չեզոքից»՝ ««ոչ մեկին չպատկանող» դարձնելով։

«Միջնորդների զիջումները Բաքվի հանդեպ նրանց երկիմաստ դրության մեջ են գցում։ Թեպետ Բաքուն ինքը, հիստերիկություն անելով եւ ձեւակերպումների փոփոխման հասնելով, իրականում բացասական արդյունքի հասավ», - կարծում է փորձագետը։

Արկադի Գրիգորյանի կարծիքով՝ Ադրբեջանի նման վարքը նրան մեկուսացած դիրքում է դնում։ «Ինչ վերաբերում է համանախագահներին, ապա ադրբեջանական լակոտին երես տալը, նրա կամակորություններով շարժվելը ոչ մի լավ բան չի խոստանում», - ամփոփել է Արկադի Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ