News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի  բաժին է բերվել  Արմավիր քաղաքի բնակիչ Ալեքսանդր Պապյանցը՝  Ռուսաստանի Դաշնության 20-ամյա բնակչին գլխուղեղի վնասվածք հասցնելու եւ նրանից ոսկյա շղթա գողանալու կասկածանքով:

Ոստիկանների բացատրական աշխատանքներից հետո Ալեքսանդրը ծիծաղը դեմքին, մեծ խանդավառությամբ պատմել է ընկերոջ հետ երիտասարդին ծեծի ենթարկելու եւ նրա 650 000 դրամ արժողությամբ ոսկյա շղթան հափշտակելու դեպքի մանրամասները։

Ավազակային հարձակման առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 176-րդ հոդվածի հատկանիշներով: Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հետ երիտասարդին ծեծի ենթարկած անձի ինքնությունը եւ դեպքի վայրը պարզելու եւ իրացված ոսկյա շղթան հայտնաբերելու ուղղությամբ: 

Նշենք, որ Ալեքսանդր Պապյանցը նախկինում եւս մի քանի անգամ ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել կեղծ ահազանգերից հետո եւ ստորագրությամբ բաց է թողնվել:

Վերջինը, այցելելով ժամանցի վայրեր եւ չկարողանալով վճարել գումարը, պատրվակ էր հորինում՝ մասնավորապես ահազանգելով ոստիկանություն եւ տեղեկացնելով, թե իբր մոտը թմրանյութ եւ կեղծ թղթադրամներ կան, որպեսզի իրեն բերման ենթարկեն, եւ ինքը ազատվի վճարելու պարտականությունից:

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ